24.11.2024
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված. ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով առևտուր իրականացնելիս կտրամադրվի հետվճար

Մոտ ապագայում Հայաստանում կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով առևտուր իրականացնելիս կտրամադրվի հետվճար առավելագույնը 5000 դրամի չափով: Կառավարությունը մայիսի 19-ին հաստատել է անկանխիկ գնումների պարագայում կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։


«Հուլիսի 1-ից քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագոմարից», - կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։


Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում է կատարվել գործարքները։


«Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ։ Մինչև հունիսի 1-ը նախարարությունն իր պաշտոնական կայքում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնց միացել են այս ծրագրին»,- ասաց նախարարը։


Նա նաև հավելեց, որ կա մեկ ամիս ժամանակ, որպեսզի կենսաթոշակ ու նպաստ ստացող քաղաքացիներն իրենց տվյալները տեղափոխեն այն բանկեր, որոնք կդառնան գործընկեր այս նախագծին։


Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ ծրագիրը փորձնական կգործի 6 ամսով, հընթացս թերությունները կշտկվեն։ «Ինչո՞ւ ենք 5000 դրամ թիվը դրել, որովհետև մենք միջին կեսնաթոշակների թիվը հաշվարկել ենք և ըստ էության այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- նշեց Փաշինյանը։


Կառավարության անդամների կարծիքով, այս որոշումը խթան կհանդիսանա, որ առձեռն կենսաթոշակ կամ նպաստ ստացողները սկսեն բանկային քարտեր ձեռք բերել։ Սա էլ իր հերթին կնպաստի կանխիկի շրջանառության նվազմանը և ստվերային առևտրի կրճատմանը: