23.11.2024
Հայաստանում այլևս ոստիկանություն չկա, գործում է գեստապոն. Կարեն Քոչարյան
prev Նախորդ նորություն

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել է ԶՈՒ-ում զինծառայողների իրավունքների պաշտպանության խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը և Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի (Council of Europe Office in Yerevan) Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակող ծրագրերի իրականցման վարչության պետ Տիգրան Կարապետյանի և «Մարդու իրավունքներ ու կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման առնչվող մի շարք հարցերի։

Մասնավորապես, քննարկվել է հետպատերազմական ժամանակահատվածում աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակում միջազգային հարթակներ ներկայացվող հաղորդումների, զեկույցների օբյեկտիվության և հավաստիության մակարդակ բարձրացմանը միտված հարցեր։

Կողմերը քննարկել են նաև զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խորքային մի շարք խնդիրների միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ համակարգային լուծումներ գտնելու հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշած ուղղություններով գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։