22.11.2024
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ-ի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին
prev Նախորդ նորություն

Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը չի քննարկվել. Զաս

Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը կազմակերպության գագաթնաժողովում չի քննարկվել, գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։


Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ում իր գործընկերներին մանրամասն տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։ «Այս հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի որևէ մասնակցության կամ ներգրավման հարց չի բարձրացվել և չի քննարկվել»,- ասել է Զասը, գրում է Sputnik-ը։


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և Կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ։