24.11.2024
ՀՀ ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է 6-բալանոց երկրաշարժ

Սույն թվականի մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում 3 բալ ուժգնությամբ:


Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, ֆեյսբուքան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: «Այս պահին մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով», - նշել է նա։