29.03.2024
Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ լինել սադրիչների հարցում. պատգամավոր

Իշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։

Ոտքի հելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու",- գրել է պատգամավորը։


 


 


 


 

Մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի 26 նոր դեպք է արձանագրվել և 1 մահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար