18.06.2025
Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 2 183 124. ԱՆ
prev Նախորդ նորություն

Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի

Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։ Այս մասին հայտնում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

"Երեւի ուզում են գործ սարքեն կամ «աչք վախեցնեն»։

Բռնող եք՝ ձեր ուղարկած պրովոկատորներին բռնեք, կապիտուլյանտներ։ Մի կատարեք անօրինական հրամանները, Նիկոլը բոլորիդ «փուռն է տալու»",- գրել է քաղաքական գործիչը։


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ըստ Դանիելյանի փաստաբան Բենիկ Գալստյանի՝ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։


 


 


 

Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ լինել սադրիչների հարցում. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին