23.11.2024
Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ լինել սադրիչների հարցում. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի 26 նոր դեպք է արձանագրվել և 1 մահ

Հայաստանում մայիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել:


Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 900-ի: Մեկ շաբաթվա կտրվածքով կատարվել է 11 538 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 069 240:


Փաստացի այս պահին բուժում է ստանում 544 պացիենտ:


Ապաքինվել է 412 050 անձ, վերջին մեկ շաբաթում 31-ը:


Անցած մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 8623 է: