19.04.2025
Կանխվել է շուրջ 1 մլրդ 700 հազար դրամի գույքային վնասի պատճառումը. Արցախի դատախազություն
prev Նախորդ նորություն

Մայրիկի նյարդերը չի դիմացել. Ալեն Սիմոնյան

Նախօրեին մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից թքում, մի քանի անգամ միջնամատ ցույց տալիս այդ պահին պատուհանների տակով անցնող ցուցարարներին։


Ավելի ուշ պարզվեց, որ նման անվայելուչ վարքագծով աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը։


Համացանցում տեսանյութն ակտիվ տարածում գտավ, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը հանդես եկավ պարզաբանմամբ. 


«Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել», - նշել է Սիմոնյանը։


Իրականում տեսանյութից էլ երևում է, որ որևէ հայհոյանք ու վիրավորանք չի հնչել:


 


 

Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է. Արման Թաթոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար