Արցախի կարգավիճակի հիմքում պետք է լինեն մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը. ՄԻՊ
Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին:
«Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։
Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հացվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։