Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին
Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ.
«Հրեա ժողովուրդն իր անկախությունը նվաճել է երկարատև հերոսական պայքարի ու զոհողությունների գնով և շատ լավ է գիտակցում ազատության ու անկախ պետականության արժեքը: Դա մի ճանապարհ է, որով անցել է նաև իմ ժողովուրդը՝ ազատության և ինքնիշխանության անզիջում հաստատակամությամբ:
Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի բազմակողմ համագործակցությունը: Դրանում համոզվել եմ նաև որպես Հայաստանի նախագահ 2020թ. Իսրայել կատարած իմ այցի ընթացքում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Գլազգոյում անցկացված COP26 շրջանակում, որի ընթացքում հետաքրքիր զրույց ունեցանք:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»: