23.11.2024
Աննախադեպ համերգ. 50 Cent-ը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Խաչատուր Սուքիասյանի խոսքում վրիպակ է տեղի ունեցել. պարզաբանում

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ Հայաստանը հիմա ժողովրդավարության ինդեքսով 51-րդ տեղում է:


Պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնում է, որ վրիպակ է տեղի ունեցել:


"Հայաստանը 51-րդ տեղում է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում: Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը վերջին 4 տարվա ընթացքում ունեցել է շատ մեծ առաջընթաց, սակայն դեռ 51-րդ տեղում չէ",- ասված է պարզաբանման մեջ: