11.07.2025
Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը հանդես կգա Երևանում
prev Նախորդ նորություն

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Մեծարգո պարոն վարչապետ,


Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ:


Մեկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն՝ նոր էջ բացելով մեր բազմադարյա կապերի տարեգրության մեջ:


Ընդունեք խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղության ու բարօրության մաղթանքներս Ձեզ և Իսրայելի ժողովրդին»:


 

Ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել Յուրի Խաչատուրովի որդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ