27.11.2024
Պատգամավորը կոչ է արել ԶՈւ մոբիլիզացիոն ռեսուրսը համալրել ձերբակալված ցուցարարներով
prev Նախորդ նորություն

Որոշ եկեղեցականներ վախում էին քիթը Մարտի 1-ից հետո իրենց սև քողերի տակից հանել. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոշտ քննադատության է ենթարկել «որոշ հոգևորականների և շոու բիզնեսի ներկայացուցիչների», որոնք այժմ մասնակցում են ըննդիմության անհնազանդության ակցիաներին, սակայն լռում էին նախքան 2018 թ. քաղաքական իրադարձություններն ընկած ժամանակում:


Մայիսի 4-ին Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում էր դատախազության նախորդ տարվա հաղորդումը, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խոսեց քներքաղաքական իրադարձությունների մասին։


Խոսելով ընդդիմության բողոքի ակցիաների մասին, Խաչատրյանը նկատեց, որ անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են է՛լ ավելի հարստություն ունենալ։


«Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- նշեց նա` հավանաբար ի նկատի ունենալով մայիսի 4-ին Երևանի որոշ փողոցներ բետոնախառնիչներով և բեռնատարներով փակելու դեպքերը:


Պատգամավորի խոսքերն անարձագանք չմնացին: Կատարվողի համար Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեղադրեց իշխանությանը, սակայն միայնգամայն այլ մեկնաբանությամբ: «Մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, այդ ընկերությունները մեզ հետ չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց»,- ասաց Սիմոնյանը։


Նրա նաև նկատեց, որ նախքան 2018-ը Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հանրահավաքներին ու ցույցերին չէին արձագանքում հոգևորականներն և շոու բիզնեսի ներկայացուցիչները:


«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստեղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին… Մենք ենք չակերտավոր մեղավոր», - ասաց նա` խոստանալով ուղղել այդ սխալը։


«Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- հայտարարեց ԱԺ նախագահը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջների "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով ։


Մայիսի 1-ից ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մասին։ Վրաններ են տեղադրվել Երևանի կենտրոնում։