Պատգամավորը կոչ է արել ԶՈւ մոբիլիզացիոն ռեսուրսը համալրել ձերբակալված ցուցարարներով
Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «փայլուն» առաջարկ է արել։
Նա, մասնավորապես, կոչ է արել ոստիկանությանը և Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը հավաքել անհնազանդության գործողությունների ընթացքում բերման ենթարկված անձանց տվյալները և փոխանցել պաշտպանական գերատեսչություն։
Նրա խոսքով, այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում Երևանի փողոցներում հասարակական կարգը խախտող քաղաքացիների, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա պարապմունքից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտ է։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ կոչ եմ անում ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել այդ քաղաքացիների տվյալները, փոխանցել ՊՆ, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված» երիտասարդներին, ովքեր կարողանալ համալրել մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսները և մասնակցել Արցախի սահմանների անվտանգության ապահովմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Միաժամանակ նա խոստացավ, որ առաջիկայում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում այս թեմայով աշխատանքային քննարկում կանցկացվի։
Շատ ցավալի է, որ իշխող ուժի պատգամավորը զինվորական ծառայությունը հավասարեցնում է պատիժը կրելու վայրին (փոխաբերական ասած)։