24.11.2024
ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների դեմ տնտեսական միջոցառումների մասին
prev Նախորդ նորություն

Բելառուսի զինված ուժերում սկսվել է արձագանքման ուժերի անսպասելի ստուգումը

Բելառուսի զինված ուժերում սկսվել է արձագանքման ուժերի անսպասելի ստուգումը։ Այս մասին հաղորդվում է Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքում։


Ըստ աղբյուրի, ստուգման ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է մշակեն մարտական պատրաստականության բերելու, նշանակված շրջաններ հասնելու կատարելու և ուսումնամարտական խնդիրների իրագործման հարցերը:


"Ստուգման նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու ունակությունն օպերատիվ արձագանքելու ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանը։ Զորամասերն ու ստորաբաժանումները գործելու են տեղանքի անծանոթ հատվածներում ՝ արագ փոփոխվող իրադրության պայմաններում:


Ստուգմանը ներգրավվող ուժերի կազմը փուլ առ փուլ կավելանա, ինչը թույլ կտա ստուգել ինչպես երկրի վրա, այնպես էլ օդում ռազմական սպառնալիքներին հակազդելու նրանց կարողությունը:


Ստուգումը համալիր բնույթ է կրում։ Ուշադրություն է դարձվում այն համակարգերին, որոնք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն մարտական զորամասերի գործողությունների համար։


Անցկացվող միջոցառումները զորքերի ուսուցման ամենաարդյունավետ ձեւերից մեկն են եւ ոչ մի սպառնալիք չեն պարունակում ոչ եվրոպական հանրության, ոչ էլ մասնավորապես հարեւան երկրների համար:


Ստուգման ընթացքում ծրագրվել է զգալի քանակությամբ ռազմական տեխնիկայի տեղափոխում, ինչը կարող է դժվարացնել ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկությունը", - ասված է հաղորդագրության մեջ:


Բելառուսի պաշտպանության նախարարությունը խնդրում է բնակավայրերի բնակիչներին եւ տրանսպորտային միջոցների վարորդներին լինել չափազանց ուշադիր ՝ հաշվի առնելով տեսանելիությունն ու եղանակային պայմանները: