28.11.2024
Հայտնի են ՀՀ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հանդիպման մանրամասները
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը դեմ է միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, և դեմ է միակողմանի քայլերին այս առումով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։


Նա նշել է, որ շատ ակտիվ ու անմիջականորեն շփվել է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ հեռախոսազրույցներ ունեցել Փաշինյանի և Ալիևի, ԱԳ նախարարների հետ, այդկերպ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները:


"Վաշինգտոնը մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ: Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- հայտարարել է Բլինքենը: