Դավիթ Արախամիան խնդրել է Արևմուտքին պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի դեմ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» (“Слуга народа”) խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Եվրամիությանը և ԱՄՆ-ին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և Վրաստանի նախկին վարչապետի Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
«Վրաստանի հայտնի մարդիկ նույնիսկ փետրվարի 24-ից առաջ տեսաուղերձ են ձայնագրել՝ ի աջակցություն մեզ, և այդ ժամանակվանից շատ վրացիներ ճակատում կռվում են Ուկրաինայի համար։ Նրանք ճնշող մեծամասնությամբ աջակցում են Ուկրաինային և պատերազմում մեր հաղթանակին։ Բայց, ցավոք, նույնը չի կարելի ասել Վրաստանի իշխանությունների մասին։ Իսկ պատճառը պարզ է՝ երկրի գլխավոր օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին սերտ կապեր է պահպանում ռուսական քաղաքական էլիտայի հետ, ինչը ևս մեկ անգամ հաստատվում է վերջերս հրապարակված ձայնագրություններով»,- գրել է Արախամիան Telegram սոցիալական ցանցի իր էջում։
Նրա խոսքով, վրացական իշխանությունների քաղաքականության էությունը «պարզապես Կրեմլի ցուցումներին հետեւելն է»։
«Սրանով բացատրվում է նրանց հռետորաբանությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հանցագործությունները չճանաչելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնություն տրամադրելու հանգամանքը: Այսօր Իվանիշվիլին դարձել է վրացի Յանուկովիչը: Նա և իր համախոհները Ուկրաինայի նկատմամբ վարում են այնպիսի քաղաքականություն, որին չի աջակցում վրաց ժողովրդին։
Նրանք ցանկանում են տասնամյակներ շարունակ վիճել վրացիների ու ուկրաինացիների հետ։ Դա կանխելու համար ես դիմում եմ ԵՄ-ին և ԱՄՆ-ի ղեկավարությանը, որպեսզի դիտարկեն Իվանիշվիլիի և Արևմուտքում նրա ունեցվածքի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ոչ ոք չպետք է խուսափի պատասխանատվությունից՝ ոչ օկուպանտները, ոչ նրանց օգնողները»,- հավելել է Արախամիան։