Կառավարությունը մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 875 մլն դրամ
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875,473.6 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար:
Ինչպես կառավարության նիստում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 38 համայքների 44 սուբվենցիոն ծրագրեր. «Դրանցից 26-ը 2021 թվականի ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն է առաջացել 604 մլն դրամ վճարելու, իսկ 18 ծրագրերը դեռևս 2020 թվականին են հաստատվել, իրականացվում են, և պետք է վճարենք կառավարության մասնաբաժինը»:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է կատարված աշխատանքների նկատմամբ որակի պատշաճ վերահսկողություն իրականցնելու կարևորությունը: Գնել Սանոսյանը նշել է, որ եղել են ավարտված ծրագրեր, որոնք որակի հետ կապված խնդիրներ են ունեցել և աշխատանքները չեն ընդունվել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ ստացվել է 461 հայտ՝ 79.5 միլիարդ ընդհանուր գումարով, որից կառավարության մասնաբաժինը կազմել է 43.5 միլիարդ. «Բոլոր ծրագրերը շրջանառվել են համապատասխան գերատեսչություններով, հավանության են արժանացել, հե?տ ենք ուղարկել համայնքեր և սպասում ենք համայնքներից նախագծերի ուղարկելու գործընթացին»: