26.11.2024
Կառավարությունը մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 875 մլն դրամ
prev Նախորդ նորություն

ՄԻ պաշտպանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի և կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:


Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին:


Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում ջերմ զրույցներով: