26.11.2024
Ոչ մի խոսք Արցախի մասին. քաղաքագետը՝ բրյուսելյան հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական կապիտուլյացիան վավերացնելու համար. Իշխանյան

Փաշինյանը հերթական անգամ բարբառում է, թե իբր Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում ադրբեջանական տարածքներ և այլ տխմարություններ։ Պարզ է, չէ՞, որ պատրաստվում են հանձնել, այսպես կոչված անկլավները, որով ըստ էության ողջ Հայաստանը կհայտնվի տոտալ շրջափակման մեջ, բնականաբար «մոռանալով» Արծվաշենը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ավետիք Իշխանյանը:


"Ըստ էության Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, «խաղաղության» անվան տակ, Հայաստանի հերթական կապիտուլյացիան վավերացնելու համար։ Լավ, իսկ ի՞նչ ենք մտածում և անում մենք բոլորս՝ ընդդիմություն, ընդդիմադիր այլ գործիչներ, մտահոգված քաղաքացիներս։ Երկու օր առաջ տեղի ունեցավ բազմահազարանոց ընդդիմադիր հանրահավաք, իսկ հետո՞․․․


Հարգելի ընդդիմադիրներ, սա այն դեպքն է, որ չի կարող լինել «լավ է ուշ, քան երբեք» ձևակերպումը։ Գուցե արդեն հենց հասել ենք այլևս «երբեք» հանգրվանին։

Նորից ու նորից կրկնեմ, Արցախի և Հայաստանի ոչնչացման պատասխանատում բոլորս ենք լինելու, մեր անտարբերության, վճռականության բացակայության պատճառով",- գրել է Իշխանյանը։