26.11.2024
Ադրբեջանցիներն ուրախացել են Բաքվում տեղի ունեցած պայթյունից. փորձագետ
prev Նախորդ նորություն

Վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին. նա նաև Հայաստանն է հանձնում. Ղևոնդյան

Հայաստանը որպես պետություն ձևավորվեց եւ անկախացավ Ղարաբաղյան շարժմամբ։ Այսինքն Արցախի ազատագրումը փաստացի Հայաստանին Հանրապետություն դարձրեց։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

"Արցախի ազատագրումը հազարավոր նվիրյալների` և այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Ս.Սարգսյանի ջանքերով եղավ։ Շատերը նահատակվեցին ու անմահացան։

Այսօր ՀՀ գործող վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նա, Արցախը հանձնելով, Հայաստան է հանձնում, Հայաստան հանձնելով հային է ոչնչացնում։

Ուստի ո՛չ խոսելու, ո՛չ ելույթների ժամանակ այլևս չկա, պետք է գործել։

Ստացվում է այնպես, որ այսօր Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել, Երևանից։
Պարզ ասեմ` անհատապես այսօր որևէ մեկը սրան չի կարող լուծել, ուստի ամեն բան մի կողմ դնելու ու քաղաքական ջանքերը մեկտեղելու ժամանակն է։

Անդառնալիության գործնական շեմն անցնելը միգուցե շաբաթների հարց է լինելու, հետևաբար լիդերները ու թիմերը պետք է կոնսոլիդացվեն ու միացյալ ուժով խնդրին դիմագրավեն։

Նիկոլի իշխանազրկումը խնդիր է, որը պետք է լուծել, իսկ նպատակը Արցախի ու ՀՀ պահպանումն է։

Մի բան էլ. այս պետությունը մերն է, ու մենք պիտի պահենք։ Ձեր/մեր չքայլերը հանկարծ չհիմնավորենք ռուսներից, եվրոպացիներից կամ այլ ազգերից ինչ որ սպասումներով կամ դրանց բացակայությամբ։ Եթե դու քո տան խնդիրները լուծում ես հարևանի ներգրավմամբ, նրա մասնակցությամբ, ուրեմն մի զարմացիր, որ մի օր էլ քո կինը հարևանից զավակ ունենա, քեզ էլ, քո իսկ տանից, դուրս կշպրտեն",- գրել է քաղաքագետը: