25.11.2024
Անհրաժեշտ է ՌԴ-ՀՀ միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիներն ուրախացել են Բաքվում տեղի ունեցած պայթյունից. փորձագետ

Ադրբեջանցիների արձագանքը Բաքվի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունին անսպասելի է եղել երկրի իշխանությունների համար։ Այս կարծիքը հայտնեց իրանցի Արտյոմ Տոնոյանը։


Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իսլամական աշխարհում նոր էր սկսվել ծոմապահության ամիսը՝ Ռամադանը։


«Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամամասնությունը, ծավալների առումով հավանաբար շատ անսպասելի նաև ադրբեջանական իշխանությունների և լիբոշների համար, ուրախացրել է այս պայթյունից։ Ուրախացրել է, որովհետև ռամազան ամիսն է և համարում են, որ ռամազանին պետք չէ գնալ փաբ, առավել ևս գիշերվա ժամը 3-ին։


Հազարավոր շնորհավորանքներ կարելի է տեսնել և ուրախության խոսքեր այն մասին, որ անբարոյոկանության մի բույն գոնե վերացել է և հույս են հայտնում, որ մյուսներն էլ նույն ճակատագրին կարժանանան։


Նախադեպ։


Վերջին անգամ որևէ իրադարձության հետ կապված Ադրբեջանի իշխանությունների համար նման մի անսպասելի և անցանկալի արձագանք եղել էր երևի իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ, երբ մոտավորապես 100.000 և ավել օգտատեր սպանությունից հետո փակցրեց իր պատին Ղասեմի նկարը։ Հիշում եմ, թե անհանգստության ինչպիսի կոչեր էին հնչում իշխանական մամուլում այդ օրերին։ Անհանգստացած էին, որ ինչ-որ պահի ինչ-որ մի բան աչքաթող է արվել։


Ի՞նչ է սպասվում։


Հավանաբար արդեն այսօրվանից կկարդանք ու կլսենք անհանգստության լուրջ արտահայտություններ ինչպես ադրբեջանական իշխանության ներկայացուցիչներից, այնպես էլ այդ հասարակության կրոնական ջերմեռանդությամբ աչքի չընկնող, նաև հակաիրանական տրամադրություններով աչքի ընկնող շերտերից։


Բացառված չէ, որ «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում արվեն նոր փոփոխություններ և մեծացնեն հերթական անգամ կրոնական սահմանափակումների քանակը Ադրբեջանում», - ասված է նրա գրառման մեջ։



VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 3-ին Բաքվի գիշերային ակումբում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով ՝ գիշերային ակումբում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25 մարդ հոսպիտալացվել է այրվածքաբանական կենտրոն։ Զոհերի եւ տուժածների մասին տվյալները ճշտվում են: