1.05.2025
Բացահայտվել է Ամիրյան փողոցում 2 և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը
prev Նախորդ նորություն

Այժմ իրավիճակը կայուն լարված է, էսկալացիա հնարավոր է ցանկացած պահի. փոխնախարար

Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին կայուն լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ մեկնաբանելով Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի հավանականությունը։


Նա հիշեցրեց, որ Անվտանգության խորհրդի նիստում և կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բոլոր մտավախություններն ու սպառնալիքները։ Վերջին շրջանի աշխարհաքաղաքական գործընթացները, ինչպես նաև իրավիճակի վերջին սրումը հանգեցրել են տարածաշրջանում շարունակվող լարվածության, ինչը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս։ Փոխնախարարը վստահեցրել է, որ պաշտպանության գերատեսչությունն անում է ամեն ինչ՝ սպառնալիքը չեզոքացնելու համար։


«Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված, լայնամասշտաբ լուրջ բախումներ չկան։ Բայց ես լրագրողների հետ իմ զրույցներում միշտ շեշտում եմ, որ ցանկացած պահի հնարավոր է էսկալացիայի նոր ալիք, քանի որ խաղաղությունը տարածաշրջանում երերուն է, և հաշվի առնելով ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հնարավոր է, որ ցանկացած երկիր փորձի ապակայունացնել իրավիճակը»,- ​​ասաց նա։


 

ՀՀ երկնքում ռուսական Միգ-29 և Սու-30ՍՄ օդաչուները բարդ օդաչուական տարրեր են կատարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով