28.11.2024
Ընդդիմությունը կոչ է անում վտանգները քննարկել ՊՆ, ԶՈՒ գլխավոր շտաբի մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

ԵՊԲՀ մասնագետները զինծառայողներին և նրանց ընտանիքներին խորհրդատվություն կտրամադրեն

ԵՊԲՀ լավագույն մասնագետներն ապրիլի 9-ին «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնեն նախկին և ներկա զինծառայողների և հավասարեցված անձանց, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար:

"ԵՊԲՀ պրոֆեսորների և առաջատար մասնագետների կողմից ծրագրի շրջանակում իրականացված անվճար խորհրդատվությունների և սահմանված ծավալով լաբորատոր- գործիքային հետազոտությունների թիվը շուրջ մեկ ամսում գերազանցել է 800-ը:

Համալսարանական նախաձեռնությունն ուղղված է բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը ու ժամանակին որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն։

Հարգելի քաղաքացիներ, ծրագրի մանրամասներին ծանոթանալու և նախապես հերթագրվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24 «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00
«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45 կամ կարող եք հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին",- գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։