ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում․ քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր մտահոգություններն է հայտնել բրյուսելյան հանդիպումից առաջ․
"Բրյուսելին ընդառաջ։ Ի՞նչ օրակարգով են կողմերը մեկնում բանակցությունների:
Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերումը։ Սա ռուսական կողմի պահանջն է, որը Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ արհամարհել։
Սակայն Ալիևի վարչակազմը ցանկանում է օգտագործել հարմար պահը և Փաշինյանից այդ զորքերը դուրս բերելու փոխարեն քաղաքական որոշակի նոր զիջումներ կորզել։
Ըստ այդմ, կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում և/կամ փորձեն նոր դիվիդենտներ հավաքել հանրության աչքում (մանավանդ հիմա, երբ Երևանում նոր ցույցեր են մեկնարկում) ու նոր խոստումներ տան Ալիևին մի բանի դիմաց, որը կարելի է և պարտադրել ադրբեջանցիներին...",- գրել է նա Telegram իր ալիքում։