25.11.2024
ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում․ քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Բաքուն սխալ է մեկնաբանում Երևանի ազդակները, հնարավոր է իրավիճակի նոր սրում. կարծիք

Ադրբեջանը սխալ է մեկնաբանում Հայաստանից եկող ազդանշանները, և դրա արդյունքը կարող է լինել տարածաշրջանում իրավիճակի նոր սրումը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։


Նրա խոսքով, Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների նախօրեին բավականին մշուշոտ է և, հաշվի առնելով ուղարկված ազդանշանները, առաջին հայացքից իրականում կարելի է ենթադրել, որ հայկական կողմը պատրաստ է հրաժարվել խնդրի կարգավորման իր նախնական պահանջներից: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը պատրաստ չէ անգամ իր սահմաններում քննարկել Արցախի կարգավիճակի հարցը։ Կարծում եմ՝ մշակութային ինքնավարության կարգավիճակը նրանց առավելագույնն է»,- ասաց նա։ Հայաստանի համար մշակութային ինքնավարության քննարկումն անընդունելի է, քանի որ դա չի լուծում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցը։


Նման պայմաններում գործընթացն առաջ տանելու համար կողմերից մեկը պետք է «հետքայլ» կատարի իր դիրքորոշման մեջ։ « Այս հետքայլ է Ղարաբաղի մասին խոսակցությունների դադարեցումն է։ Առավել ևս, որ, ինչպես տեսնում ենք, Բաքվի ներկայացրած առաջարկություններում այդ մասին խոսք չկա, և առաջ է ընթանում հետպատերազմյան թեզը, թե հակամարտությունը լուծված է։ Արցախի կարգավիճակի ցանկացած քննարկում, թեկուզ Ադրբեջանի սահմաններում, Բաքվի համար նահանջ կլինի այդ նույն հետպատերազմյան թեզից։


Ստեղծված պայմաններում դա քիչ հավանական է, որովհետև Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից և ձգտում է իր դիրքորոշումը պարտադրել Երևանին։ Իր հերթին, Հայաստանն ամբողջությամբ դադարեցրել է Արցախի մասին խոսակցությունները, առնվազն արցախցիների անվտանգության երաշխիքների գծով։ Ուստի այս հարցի շուրջ առաջընթացի հատուկ ակնկալիքներ չունեմ»,- ասաց Գրիգորյանը։


Սրան զուգահեռ, վստահ է փորձագետը, Ադրբեջանը սխալ է մեկնաբանում Հայաստանից եկող ազդանշանները։ Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է «Հայաստանից դրական ազդանշաններ»-ի առկայության մասին, սակայն իրականում Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումն ընդունելի չէ Երեւանի համար։ Այս ոչ ճիշտ մեկնաբանության արդյունքում հնարավոր է նոր սրացում ինչպես Արցախի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։