18.04.2025
Որքան մակերես է մաքրել ՀԱՓԿ-ը Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում
prev Նախորդ նորություն

Red Wings-ը թռիչքներ է իրականացնում Սամարայից Երևան

Մարտի 27-ից Red Wings ավիաընկերությունը Սամարա-Երևան թռիչքներ է սկսելու։ Թռիչքները կիրականացվեն կիրակի օրերին ռուսական ժամանակակից SSJ100 ինքնաթիռներով՝ 100 նստատեղով։


Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։


Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության flyredwings.com կայքում և գործակալների միջոցով։ Վաճառքը բաց է մինչև գալիք ամառային սեզոնի ավարտը՝ 2022 թվականի հոկտեմբերի 23-ը։


Սամարա-Երևանը կլինի Red Wings-ի առաջին միջազգային ուղղությունը Կուրումոչ միջազգային օդանավակայանից։


Red Wings նավատորմի SSJ100 ինքնաթիռները պատկանում են ռուսական լիզինգային ընկերություններին, որոնք գրանցված են Ռուսաստանի Դաշնության ավիացիոն ռեգիստրում, ապահովագրված և վերաապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից, ինչը թույլ կտա ավիաընկերությանը կատարել իր պարտավորությունները միջազգային թռիչքների բոլոր ուղևորների նկատմամբ:

ՀՔԾ-ին տրված լիազորությունը կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար