22.11.2024
Red Wings-ը թռիչքներ է իրականացնում Սամարայից Երևան
prev Նախորդ նորություն

ՀՔԾ-ին տրված լիազորությունը կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեի համար

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում` նպատակ ունենալով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:


Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է մարտի 23-ի նիստում:


Առաջարկվում է Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համար:


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում նաեւ 2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը:


Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի լիիրավ գործունեությունը: