2.05.2025
ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում
prev Նախորդ նորություն

Այս պահին Հայաստանի տարածքում կա ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում․ Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում է իրականացվել։


Գրառման մեջ ասվում է․


Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում`



1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ:


2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի հարևանությամբ) - 2021թ. մայիս:


3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս:


4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր:


Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում  ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:


Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր):


Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում:


Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ, ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը»:


 


 


 


 


 

ԱՄՆ-ը կոչ են անում Երևանին և Բաքվին ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով