23.11.2024
Մոսկվայում կայացել է բիոլոգիական անվտանգության հարցով հայ-ռուսական  խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:


Ըստ հաղորդագրության` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին, ժամը 15:49-ին տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18:00-ին, ռումբ է տեղադրված։


Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


«Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ: