Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։
Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության ուղղություններով առնվազն 10,0 մլրդ դրամի, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ առնվազն 8,0 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ռեզիդենտ և գյուղատնտեսության ոլորտում առնվազն 2 տարի գործունեություն ծավալող իրավաբանական անձինք, այդ թվում վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն։ Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 % և ավելին, որի առնվազն 60 %-ը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։
1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 10,0 մլրդ դրամի չափով։
Ներդումային ծրագրերի արդյունավետությունը գնահատվելու, ծրագրերի մոնիթորինգն ու աուդիտն իրականացնելու են «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները։ Սկզբնական փուլում ներդրումային ծրագրի արդյունավետության վերաբերյալ եզրակացություն կարող է տրամադրել նաև ֆինանսական կառույցը։
Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով դիմում են նախարարություն։
Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 2 տարվա ընթացքում։
Ծրագրով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ առավելագույնը 5 փուլով։ 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։
Փոխհատուցման տրամադրման 1-ին փուլի (ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ)) գումարը կազմում է կատարված ներդրումների 35%-ի 20%-ը, բայց ոչ ավելի քան 0,7 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ ոչ ավելի քան 0,56 մլրդ դրամը ։
Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) մեկ տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ 4 տարի տարեկան պարբերականությամբ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերություններից որևէ մեկի կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը և եզրակացությունը ներկայացնելու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված և վճարված հարկերի վերաբերյալ փաստաթուղթը (երը)։ Փոխհատուցման գումարը կկազմի նախորդ հարկային տարին ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և վճարված հարկերի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի) 100 %-ի և ավելացված արժեքի հարկի 50 %-ի հանրագումարը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333 հեռախոսահամարով։