Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու Հայաստանը հանդիսանում են ավանդական բարեկամ գործընկերներ։
«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանել են զարգացման լավ զրգացում, իսկ չին-հայկական համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է ուշագրավ արդյունքների»,- ասվում է ուղերձում։
Սի Ծինպինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը` հայտնելով չինական կողմի պատրաստակամությունը աշխատել Հայաստանի հետ ի նպաստ չին-հայկական կապերի հետագա առողջ և կայուն զարգացմանը, ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։