23.04.2025
Շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 140 նոր դեպք և 4 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 541-ի:


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 921 750 է:


Փաստացի այս պահին բուժվում է 4277 պացիենտ, նրանց թիվը նվազել է 376-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 407 082 անձ, վերջին մեկ օրում՝ 512-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8552 է:


 

Հերթական կեղծիք. Ադրբեջանը փորձում է կոծկել հրադադարի ռեժիմի սեփական խախտումները. ԱՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան