25.11.2024
ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը կանցկացվի մարզահամերգային համալիրում
prev Նախորդ նորություն

Հայաստանում կոչ են անում ճանաչել Դոնեցկի, Լուգանսկի և Արցախի անկախությունը

Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունները եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական որեւէ դիրքորոշման բացակայությունը՝ 01.03.2022թ. վարչության նիստի որոշմամբ Կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ առայժմ իշխանություն հանդիսացողներին առաջարկով. «Ճանաչել Դոնեցկի Ժողովրդական եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների եւ Արցախի Հանրապետության անկախությունը»: Այս մասին հայտարարություն է տարածել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը։


«Ակնհայտ է, որ տեղի են ունենում մոլորակային մասշտաբի իրադարձություններ, որոնք իրենց աշխարհաքաղաքական հեռանկարով չեն կարող առնչություն չունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունենալիք առավել հավանական ապագա զարգացումների հետ: Պահն է վերջապես ճիշտ գնահատելու իրավիճակը, կատարելու ճշգրիտ հաշվարկված քայլեր, զերծ մնալու ճակատագրական սխալներից, որոնց շարքին է դասվում այս պահին ոչինչ չանելն ու հանցավոր լռությունը: 44-օրյա պատերազմը, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, կապիտուլյացիան, խեղճացած վիճակն ու անվտանգային համակարգի զրոյացումը, խայտառակ արտագաղթը փաստում են առաջին հերթին նախորդ եւ ներկա իշխանությունների ապաշնորհ ոչ միայն ներքին, այլեւ հատկապես արտաքին քաղաքականության մասին:


ԼԺՀ, ԴԺՀ եւ ԱՀ անկախության ճանաչման ակտը պետք է վերջնականապես հստակեցնի Հայաստանի Հանրապետության դիրքը վերաձեւվող քաղաքական աշխարհում՝ դրանից բխող վերջնական, գերհզոր եւ կայուն անվտանգության համակարգով, էժան էներգակիրներով, բաց սահմաններով, մեծ տարածքով, ահռելի տնտեսական ու աշխատանքային շուկաներով հանդերձ:


Սույնով հատուկ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության կայունությամբ, ամրացմամբ, զարգացմամբ ու առաջընթացով իրապես շահագրգիռ ժողովրդի ուշադրությունը»,- նշվում է հայտարարության մեջ։