25.11.2024
Ադրբեջանը գործում է միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Աճ ու անկում. նախարարությունը ներկայացրել է հունվարի արդյունաբերության ոլորտի ցուցանիշները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է հունվար ամսվա ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2021թ․ հունվարի համեմատությամբ:


Ըստ այդմ, արձանագրվել է արդյունաբերության թողարկման ծավալի աճ 16.6%–ով։ Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է 0.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25.1%–ով։

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝

▪️Սննդամթերքի արտադրության ծավալը 17.9%-ով,

▪️Խմիչքների արտադրության ծավալը՝ 26.5%–ով,

▪️Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.9%-ով,

▪️Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.7%-ով,

▪️Հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32.0%-ով,

▪️Հագուստի արտադրության ծավալը՝ 8.7%–ով,

▪️Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4%-ով,

▪️Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87.1%-ով,

Կրճատվել է

Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ 16.9%–ով,

Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ 19.9%-ով,

Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 16.6%-ով։