23.11.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արդյոք Հայաստանը ՌԴ առաջարկով կիրագործի ՀԱՊԿ մեխանիզմները

Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքորոշումն այն դեպքում, եթե Հայաստանի ռազմավարական գործընկեր ՀԱՊԿ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները:


Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այժմ նման հարց չի քննարկվում, հետեւաբար, ենթադրյալ, գոյություն չունեցող օրակարգի վերաբերյալ չի կարող դիրքորոշում ներկայացնել:


«Եթե նման կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի եւ ըստ հիմնավորվածության՝ հարցը կքննարկվի»,- ասել է նա:


Իր հերթին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշեց.


«Այստեղ նաեւ կարեւոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»: