8.06.2025
Մեկնարկում է նոր ծրագիր. 100 օր՝ 100 վիրահատություն և անվճար խորհրդատվություններ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, կորուստներ չկան. ՊՆ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

"Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել",- ասված է հաղորդագրության մեջ:


 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին