24.11.2024
Վահան Քերոբյանն առաջարկել է դիտարկել Ջերմուկի գրավչության բարձրացման հնարավոր տարբերակները
prev Նախորդ նորություն

Հայաստանի դեսպանատունը տեղափոխվել է Լվով քաղաք. Աղաջանյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ձգտելով լուծել համայնքի անվտանգության ապահովման խնդիրները։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։


Նշելով, որ մշտական ​​կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ՝ Աղաջանյանը նշեց, որ օգնության համար դիմած հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանատան կողմից տարհանվել են ավելի ապահով տարածքներ։

Պատգամավորը վստահեցրեց, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունենան դա անել Ուկրաինայի արեւմտյան հատվածի սահմանակից երկրների միջոցով։ Աղաջանյանը հավաստիացրեց՝ դեսպանությունն ամեն ջանք գործադրում է այս գործընթացը մեր հայրենակիցների համար հնարավորինս հեշտացնելու համար։

«Որքան գիտեմ, այժմ Հայաստանի դեսպանատունը տեղափոխվել է Լվով քաղաք, քանի որ Կիևը ներկայումս պատերազմի թեժ կետերից մեկն է»,- ասաց նա։