24.11.2024
Ուկրաինան միայնակ մնաց ոչ թե այս գիշեր, այլ շատ տարիներ առաջ. Լապշին
prev Նախորդ նորություն

Միամիտ է համարել, որ տնտեսական պատժամիջոցները կոլապսի են բերելու Ռուսաստանը. փորձագետ

Համարել, որ տնտեսական պատժամիջոցները կոլապսի են բերելու Ռուսաստանը՝ նույնն է, ինչ ընդունել Եգոր Գայդարի այն դրույթը, որ ԽՍՀՄ փլուզման պատճառը 1980-ականների վերջում նավթի գնի կտրուկ անկումն էր՝ պայմանավորված ԱՄՆ ու Սաուդյան Արաբիայի սինխրոն քայլերով (տես Е. Гайдар ’’Гибель империи’’, 2006): Իհարկե, նավթային գործոնը կարևոր էր, սակայն ոչ ճակատագրական: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

"Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով բնական գազ մատակարարել եվրոպական շուկա, ընդ որում՝ տարանցվող գազի ծավալը փետրվարի 24-ին նախորդ օրվա համեմատ ավելացել է 31,4%-ով: Ու դեռ ավելանալու է, քանի որ Եվրապան փորձում է հնարավորինս շուտ լցնել սեփական պահուստարանները:

Անգամ եթե տարանցումը դադարեցվի ու ռուսական գազային ոլորտը հայտնվի պատժամիջոցների տակ, միևնույն է՝ Մոսկվան վաղուց մշակել է նման ռիսկերի կառավարման գործիքները, որոնցից թերևս ամենաարդյունավետը խոշորագույն անկախ գազ արտադրող ըներություն ՆՈՎԱՏԵԿ-ն է, որի 20%-ը պատկանում է ֆրանսիական էներգետիկ հսկա Total-ին: Պատահական չէ, որ 2014 թ.-ից ի վեր ընկերությունը LNG գազ է արտահանում և՛ Մեծ Բրիտանիա, և՛ ԱՄՆ: Ու անկախ քաղաքական զարգացումներից այս կոմունիկացիան շարունակելու է գործել: Հատկապես, որ LNG փոխադրման համար գազամուղեր պետք չեն:

Ինչ վերաբերում է նավթին, ապա ակնհայտ է, որ նման սեկտորալ պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու է "սև ոսկու" միջազգային գների կտրուկ աճին, որոնք առանց այդ էլ այսօր մոտեցել են $100-ին: Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենախաշոր նավթ սպառողը:

Ամեն դեպքում, անգամ եթե պատժամիջոցները հանգեցնեն Ռուսաստանից Արևմուտք գազի ու նավթի արտահանման կասեցմանը, Մոսկվան իր էներեգտիկ ռազմավարությունը վաղուց ուղղել է դեպի համաշխարհային սպառման գլխավոր դրայվեր՝ Ասիա, ինչի մասին գրված է նաև 2019 թ. ՌԴ էներեգտիկ անվտանգության դոկտրինում: Այս համատեքստում ավելորդ չէ նշել, որ ընդամենը շաբաթներ առաջ չինական ազգային նավթագազային ընկերությունը երկարաժամկետ (10 տարի) պայմանագրեր է կնքել "Ռոսնեֆտի" ու "Գազպրոմի" հետ նավթի ու գազի ներկրումն էապես ավելացնելու վերաբերյալ",- գրել է Դավթյանը Facebook-ի իր էջում: