25.11.2024
Ինչո՞ւ է Արևմուտքն Ուկրաինան զիջում Ռուսաստանին
prev Նախորդ նորություն

Ուկրաինան միայնակ մնաց ոչ թե այս գիշեր, այլ շատ տարիներ առաջ. Լապշին

Այսօր գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ եթերում հայտարարել է. «Այսօր մենք մենակ ենք մնացել, բոլորը վախենում են...»: Նա դա ասել է միանգամայն անկեղծ, բայց սխալվել է մի հարցում՝ Ուկրաինան մենակ մնաց ոչ թե այս գիշեր, այլ շատ տարիներ առաջ, երբ թալանեցին ու ավերեցին (ու շարունակում են դա անել) նախկին ԽՍՀՄ երբեմնի հզորագույն տնտեսությունը, երբ փոխվում էին կառավարություններն ու "մայդանները", իսկ մարդիկ փախան Եվրոպա, Ռուսաստան ավելի լավ կյանք փնտրելու, իսկ բնակչությունը 30 տարվա ընթացքում 50 միլիոնից հասավ մինչև 36 մլն:


Այս մասին գրում է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։


«Ցավում եմ (եւ ես անկեղծորեն ասում եմ, որպես մարդ, որի ամբողջ ընտանիքը ծնունդով Լվովի մարզից է), որ Ուկրաինան, ազգային գաղափարի բացակայության, կոռուպցիայի և քաոսի պատճառով, միշտ սխալվել է ընկերների ու դաշնակիցների ընտրության հարցում: Իմ սիրելի Ուկրաինան բառացիորեն իմ աչքի առաջ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի անց վերածեցին երրորդ աշխարհի երկրի, դա իմ մեծ ցավն ու ողբերգությունն է։


Երեք ամիս առաջ Ուկրաինայի բոլոր քաղաքները լուսավորվել էին Ադրբեջանի դրոշներով՝ Ղարաբաղում հաղթանակի առթիվ շնորհավորանքների համար։ Ադրբեջանը ժողովրդավարությունից հեռու երկիր է, որը վաղուց է խեղդվել կոռուպցիայի մեջ (ազատության ինդեքսով աշխարհում 168-րդ տեղն է զբաղեցնում), որտեղ Ալիևների ընտանեկան դինաստիան թալանելու է ամենահարուստ երկիրն արդեն գրեթե երեսուն տարի, իսկ Ղարաբաղում սարսափելի պատերազմի արդյունքում հազարավոր հայեր են զոհվել, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստական:


Ընդ որում, շնորհիվ Ադրբեջանին ուկրաինական սպառազինությունների ուժեղացված մատակարարումների։ Այո, միայն Ուկրաինան չէ, որ ամբողջ պատերազմը Ղարաբաղում զենք է մատակարարել Բաքվին, աչքի են ընկել նաև Պակիստանը, Իսրայելը, Թուրքիան, Բելառուսը և մի քանի այլ երկրներ։ Բայց, այնուամենայնիվ…


Հասկանում եմ, դուք ինձ կասեք, որ դա քաղաքականություն է, որ մեծ փողերի մասին է խոսքը և որ Ադրբեջանն ուղղակի "վճարել" է ուկրաինական քաղաքների փողոցներում հաղթանակի այդ ամոթալի գովազդը։


Ես ձեզ հետ կհամաձայնեմ, սակայն հասարակ ուկրաինացում հետքրքիր չէ ոչ Ղարաբաղը, ոչ էլ Ադրբեջանը։ Մարդիկ գոյատեւում են ամսական 100 դոլար կենսաթոշակներով: Սա է ամբողջ ճշմարտությունը: Բայց ոչ մի այլ երկրում, բացի Թուրքիայից, Ադրբեջանը նման ակտիվ աջակցություն չի գտել։ Կարևոր չէ՝ դա "վճարվել է", թե ոչ։ Նույնիսկ Լուկաշենկոն, որն Ալիևի ազդեցության տակ է, իրեն նման բան թույլ չէր տալիս՝ փորձելով գոնե ձևի համար չեզոքության տեսանելիություն ստեղծել։


Ինչ է այսօր կատարվում: Պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ` փետրվարի 22-ին, 2022-ին, Ուկրաինայի "հավատարիմ" ընկերը` Իլհամ Հեյդարի Ալիեւը շտապում է Կրեմլ ստորագրելու փոխադարձ աջակցություն եւ համագործակցություն պայմանագիր: Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար մեծապես պարտական է Ուկրաինային, այսօր լռում է, քանի որ թքած ունեն Ուկրաինայի վրա։ «Ղարաբաղյան հաղթանակի» համար զենք են ուղարկել, դրոշակներ ծածանե՞լ։ Լավ արեցիր, ասում է Իլհամ Հեյդարովիչը, իսկ հիմա փաթաթիր քեզ զուգարանի թղթի մեջ ու իջիր, գիտես որտեղ։ Ահա թե ինչ է նա փոխանցում:


Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեծ ողբերգություն է։ Դա սարսափ է, և ես հրաժարվում եմ հավատալ դրան։ Դա չպետք է տեղի ունենար։ Ես ցավում եմ եւ վախենում եմ իմ ընկերների համար, ովքեր հայտնվել են մղձավանջային իրավիճակում, ռումբերի տակ եւ փամփուշտների տակ: Եվ ես ցավում եմ, որ Ուկրաինան կրկին միայնակ է մնացել, չնայած դա միանգամայն կանխատեսելի էր՝ տեսնելով, թե ինչ է կատարվել այս գեղեցիկ երկրի հետ տասնամյակներ շարունակ", - գրել է Լապշինը Facebook-ի իր էջում։