24.11.2024
Միամիտ է համարել, որ տնտեսական պատժամիջոցները կոլապսի են բերելու Ռուսաստանը. փորձագետ
prev Նախորդ նորություն

Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նոր ճգնաժամի, որն արդեն ուրվագծվում է. Աբրահամյան

Իմ համար հետաքրքիր չէ, թե ռուս-ուկրաինական, իսկ իրականում՝ ՌԴ-արևմուտք պատերազմում, ով ում նկատմամբ սիմպատիա ունի։ Գլխավոր խնդիրը նրանում է, թե մեր մեծ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, կոնկրետ Հայաստանի ու Արցախի, ինչպիսի վարքագծային փոփոխություններ կարձանագրվեն Թուրքիայում և Ադրբեջանում, ի վերջո սցենարային ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի ու Արցախի սահմաններին։

Այս մասին գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Ակնհայտ է, որ մեր փոքր տարածաշրջանը ևս իրադարձությունների զգայուն և անկանխատեսելի փուլ է մուտք գործել, որտեղ գործընթացները կարող են սահուն անկայունության շրջան մտնել։

Մտահոգություն ունեմ, որ Թուրքիան՝ արտաքին միջամտության կամ նույնիսկ դրա բացակայության պայմաններում, նույնիսկ անկախ Ադրբեջանի ցանկությունից, ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ նոր սադրանքների կամ ագրեսիայի կդիմի։

Ուկրաինայում ձգձգվող պատերազմը, սպառազինությունների աննախադեպ մրցավազքն ու տարածաշրջանում ահաբեկչական, ծայրահեղական խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը էականորեն մեծացնում են Հարավային Կովկասում նկատվող անվտանգային սպառնալիքները։

Հայաստանի իշխանությունները շարունակում են զուտ դիտորդի կարգավիճակով, անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ, իսկ սա բարենպաստ իրավիճակ է ստեղծում այն արտաքին խաղացողների համար, ովքեր փորձելու են մեր տարածաշրջանում նոր լարվածության հրահրմամբ, հարավից ճակատ բացել ՌԴ-ի դեմ։

Երկիրը պետք է նախապատրաստել պատրաստության համապատասխան աստիճանի, եթե նույնիսկ դա բացառապես մեզ արտաքին ճնշումներից կամ հարվածներից ապահովագրման խնդիր է լուծում։

Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նոր ճգնաժամի, որի դրսևորումներն արդեն ուրվագծվում են, իսկ դրանց դեմ Հայաստանի ու Արցախի դիմակայության արդյունավետությունից է կախված, թե այս փուլից ինչպիսի կորուստներով դուրս կգանք",- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր էջում։