20.04.2025
Դատապարտել Արցախի նախագահի նկատմամբ Բաքվի վարքագիծը. Թովմասյանը միջազգային հանրությանը
prev Նախորդ նորություն

Պաշտոնական Երևանը զրոյական պատկերացում ունի «Շուշիի հռչակագրի» էության մասին. քաղաքագետ

Ազգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների հանդեպ ուղղված սպառնալիքներն էլ եղած-չեղածի հաշիվ են։ Իրենք իրնեց օրակարգն ունեն և դա ոչ մի տեղ չի հատվում մեր ազգային և պետական շահի հետ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր հանրությունը պետք է լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ է, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։


Ուստի այսօր հրապարակում եմ Միհրան Հակոբյանի կողմից «Ոսկանապատ» ՎԿ համար պատրաստած «2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը» աշխատությունը։ Նյութը մինչ այս հասանելի էր միայն մեր կենտրոնի բաժանորդների համար»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։


 


 


 

Նրանք, ովքեր բաժանել են, գտնելու են նոր ձևակերպումներ՝ Հայաստանի նոր պարտությունների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար