3.04.2026
Պաշտպանության նախարարն և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
prev Նախորդ նորություն

Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Այսօր COVID-19-ի իմ թեստը դրական է եղել։ Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև է։ Ես կշարունակեմ աշխատել հեռավար` առանց ընդհատումների»,- գրել է նա Twitter-ում։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին հայտարարել է, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Ավելի ուշ նախագահը հայտնել է, որ շարունակում է հեռավար աշխատել, քանի որ բժիշկները հաստատել են հիվանդության թեթև ընթացքը։


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը փետրվարի 3-ին Կիև կատարած այցի ժամանակ ուղեկցել է Թուրքիայի ղեկավարին, ասել է, որ ինքը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։


Անցյալ շաբաթ Թուրքիայի ղեկավարը հայտարարեց իր ապաքինման մասին, իսկ փետրվարի 14-ից 15-ը այցով մեկնել էր ԱՄԷ։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար