24.11.2024
Կորոնավիրուսից մահերի թվերը Հայաստանում շարունակում են աճել
prev Նախորդ նորություն

Խախտվում է դատավորի կրթության իրավունքը. Բախշիյանի փաստաբանը դիմել է ԲԴԽ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:


Փաստաբանը դիմումում նշել է, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։ 


"Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քննության փուլին։


Համաձայնություն ստանալու համար դիմել եմ քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։


Ակնկալում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշել է փաստաբանն իր դիմումում։


Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: