Կորոնավիրուսից մահերի թվերը Հայաստանում շարունակում են աճել
Հայաստանում փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 410 155 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 840 443, վերջին մեկ օրում կատարվել է 6630 թեստավորում:
Փաստացի այս պահին բուժում է ստանում 18 645 պացիենտ: Մեկ օրում բուժվողների թիվը նվազել է 834-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 381 700 անձ, վերջին մեկ օրում՝ 2574-ը:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8229 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1581 է: