25.11.2024
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։


Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։


«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։