23.11.2024
Մենք ունենք ինչպես օտարերկրյա, այնպես էլ ուղղակի ներդրումների աճ. Վահան Քերոբյան
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը Գեղարքունիքում է. ուսումնասիրվում են ադրբեջանցի զինծառայողների ներխուժումները

ՄԻՊ աշխատակազմը Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղերում:


ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ կհավաքեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։


«Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։


Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը», - նշել է ՄԻՊ-ը հաղորդագրության մեջ։