23.11.2024
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Ոստիկանության կենտրոնական բաժինը հետախուզում է հայտարարել Բորիս Ավագյանի նկատմամբ

Փետրվարի 4-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 41-ամյա Բորիս Ավագյանի նկատմամբ։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով։


2021 թվականի ապրիլին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Բորիս Ավագյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի նախագահից։ 


Մինչ այդ նա Ռուսաստանում կալանավորվել էր Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարության հիման վրա: Նա հայտարարել էր, որ դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների՝ «ամեն գնով իրեն ՀՀ վերադարձնելու» ցանկությամբ։