20.04.2025
Հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. Երևանի քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Բորիս Ավագյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի նախագահից

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի նախագահից։ Այս մասին Ավագյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։


«Միակ երկիրը, որտեղ իմ և կնոջս կյանքին վտանգ չի սպառնում, Ռուսաստանն է։ Քանի որ ես մտահոգված են իմ կյանքի և իմ հարազատների համար, ստիպված էի քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունից»,- գրել է նա՝ տեղադրելով համապատասխան դիմումը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ավագյանը Ռուսաստանում կալանավորվել էր Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարության հիման վրա: Նա հայտարարել էր, որ դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների՝ «ամեն գնով իրեն ՀՀ վերադարձնելու» ցանկությամբ։

Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող շեղել պետականակերտման ճանապարհից. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար