20.04.2025
Բորիս Ավագյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի նախագահից
prev Նախորդ նորություն

Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող շեղել պետականակերտման ճանապարհից. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը:


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այն վեհ առաքելությունը, որն ամեն օր իրականացնում են Հայրենիքի պաշտպանները, Հայրենիքի հարատևությունն ապահովելու միջոցն է, իսկ երաշխավորված զարգացումը պայմանավորված է միասնական և համագործակցային աշխատանքով:


 


 


 


 

Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Բալասանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար